Վրաստանում ոստիկանությունը քրեական գործ է հարուցել «բռնություն» հոդվածով՝ Մեծ Բրիտանիայից ժամանած զբոսաշրջիկի վրա հարձակվելու փաստի առթիվ։
Ինչպես լրագրողներին հայտնել են ՆԳՆ մամուլի ծառայությունից, դեպքը տեղի է ունեցել Քութաիսիում օրեր առաջ։ Մեղավորը դեռ չի հայտնաբերվել, սակայն նրան սպառնում է մեկից երեք տարվա ազատազրկում։ Այս մասին գրում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը։
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայից 27-ամյա զբոսաշրջիկի և տեղի բնակչի միջև կոնֆլիկտը տեղի է ունեցել սրճարանում։ Պատճառը զբոսաշրջիկի դեմքի պիրսինգներն էր։
Սրճարանից դուրս եկած օտարերկրացուն սպասել են այն փողոցում, որտեղ տեղի է ունեցել ծեծկռտուքը։ Միջադեպի մասին լրատվամիջոցներին հայտնել է ինքը՝ տուժողը։ Նա միջադեպի մասին խոսել է ֆեյսբուքյան խմբերից մեկում։
Բրիտանացին պատմել է, որ հունվարի 13-ին ընկերուհու հետ եղել է Քութայիսիի բարերից մեկում։ Այս պահին այցելուներից մեկը ագրեսիվ մեկնաբանություն է արել իր պիրսինգի մասին։ Այն բանից հետո, երբ նրանք դուրս են եկել Սպիտակ կամրջի տարածքում գտնվող բարից, նա այնտեղ հանդիպել է նրան և ծեծի ենթարկել։