ԱՄՆ-ն հարձակվել է Քաբուլում մեքենայի վրա ԻՊ-ի կողմից սպառնալիքների պատճառով. Պենտագոն
copy image url

ԱՄՆ-ն հարձակվել է Քաբուլում մեքենայի վրա ԻՊ-ի կողմից սպառնալիքների պատճառով. Պենտագոն

Արտաքին 3 տարի առաջ - 11:17 30-08-2021

Պենտագոնը հաստատել է, որ ամերիկյան ուժերն անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Քաբուլում՝ ի պատասխան «Իսլամական պետության» սպառնալիքների, այս մասին հայտնում է CNN-ը:

Հստակեցվում է, որ հարվածը հասցվել է մեքենային, քանի որ այնտեղ եղել են մեծ քանակությամբ պայթուցիկ նյութեր և «մի քանի մահապարտ», որոնք ուղևորվում էին Քաբուլի օդանավակայան:

«Մենք վստահ ենք, որ հաջողությամբ հասել ենք նպատակին: Մեքենայից երկրորդային պայթյունները վկայում են զգալի քանակությամբ պայթուցիկ նյութի առկայության մասին: Մենք գնահատում ենք քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի հավանականությունը, թեև ներկայումս չունենք հաստատող տվյալներ: Մենք պահպանում ենք մեր զգոնությունն ապագա հավանական սպառնալիքների համար»,- ասել է կապիտան Բիլ Ուրբանը:

Ամենից շատ դիտված