Դադարեցրու մեր երեխաների սպանդը. բողոքի ակցիա կառավարության շենքի դիմաց

Ներքին 3 տարի առաջ - 11:04 13-01-2022

Կառավարության շենքի դիմաց այս պահին բողոքի ակցիա է, մի խումբ քաղաքացիներ Նիկոլ Փաշինյանից պահանջում են դադարեցնել հայ զինվորների սպանդը։

«Մենք պահանջում ենք դադարեցնել զինվորների սպանդը, կարգել և պահպանել մարդկանց կյանքի իրավունքը»,- նշում են ցուցարարները: Նրանք Փաշինյանին հարց են տալիս․ «ՀԱՊԿ նախագահությունը ստանձնել ես, որ ի՞նչ անես»: