Բելառուսի ՔԿ-ն կեղծ է անվանել Ryanair-ի օդաչուների և ավիադիսպետչերների բանակցությունների ձայնագրությունը
copy image url

Բելառուսի ՔԿ-ն կեղծ է անվանել Ryanair-ի օդաչուների և ավիադիսպետչերների բանակցությունների ձայնագրությունը

Արտաքին 3 տարի առաջ - 12:08 12-01-2022

Բելառուսի Քննչական կոմիտեն Ryanair-ի օդաչուների և բելառուսական ավիադիսպետչերների բանակցությունների հրապարակված ձայնագրությունը մոնտաժ է անվանել՝ խմբագրման տարրերով, հաղորդում է ONT հեռուստաալիքը։

«Այս ձայնագրությունում մոնտաժված հատվածներ կան, որոնց բնորոշ է նախկինում ձայնագրված մի քանի հնչյունագրերի համակցումը, որը վկայում է ձայնագրության փոփոխման և թվային մշակման մասին», - ասել է Մինսկի ՔՔԿ-ի ղեկավարի տեղակալ Անդրեյ Մոտոլկոն:

Բելառուսի տրանսպորտի և կապի նախարարության ավիացիոն դեպարտամենտի ղեկավար Արտեմ Սիկորսկին պնդում է, որ նման կեղծիքները հրապարակվում են ավիաընկերության ինքնաթիռի հետ կապված միջադեպի հետաքննության վերջնական զեկույցի հրապարակումը հետաձգելու համար։

«Վերջնական հաշվետվության հրապարակման ժամկետները անընդհատ փոխվում են։ Եվ որպեսզի հերթական անգամ արդարացվի վերջնական զեկույցի հրապարակման հետաձգումը, անհրաժեշտ է ԻԿԱՕ-ի փորձագետներին զբաղեցնել հերթական կեղծ նյութերով, որպեսզի նրանք նստեն և հասկանան՝ դա ճիշտ է, թե հորինված, այս կամ այն ​​ձայնագրությունը խմբագրման տարրեր ունի, թե ոչ»,- ասել է Սիկորսկին:

Ամենից շատ դիտված