Բելառուսի եվրապարտատոմսերի գինն անկում է ապրել Ryanair-ի հետ կապված միջադեպի պատճառով
copy image url

Բելառուսի եվրապարտատոմսերի գինն անկում է ապրել Ryanair-ի հետ կապված միջադեպի պատճառով

Արտաքին 3 տարի առաջ - 10:47 26-05-2021

Բելառուսական եվրապարտատոմսերի գները իջել են՝ հասնելով 2020 թ. աշնան մակարդակին: Դա տեղի է ունեցել Ryanair ինքնաթիռի հարկադիր վայրէջքից անմիջապես հետո:

Մինսկի արտաքին պարտքերը վերաֆինանսավորելու կարողությունը կապված է միայն Ռուսաստանի հետ: Նման կարծիք հայտնել են փորձագետները:

Բելառուսի եվրապարտատոմսերի արժեքի անկումը պայմանավորված է աշխարհաքաղաքական լարվածությամբ՝ կապված Մինսկում Ryanair ինքնաթիռի հարկադիր վայրէջքի հետ:

Օդանավում եղել է Nexta տելեգրամյան ալիքի նախկին խմբագիր Ռոման Պրոտասևիչը: Փորձագետները նշում են, որ այս պայմաններում Բելառուսի ֆինանսական կախվածությունը Ռուսաստանից կշարունակի աճել, և նրա պարտքերի վերաֆինանսավորումը հնարավոր կլինի միայն ռուսական շուկայում կամ Մոսկվայի մասնակցությամբ:

Ավելի վաղ Շվեդիայի տրանսպորտի վարչությունն իր կայքում հաղորդագրություն է հրապարակել, որում հայտարարում էր Շվեդիայի և Բելառուսի («Բելավիա» ավիաընկերություն) միջև թռիչքներ իրականացնելու թույլտվությունը ժամանակավորապես չեղյալ հայտարարելու մասին:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում