Մեծ քաղաքականության մեջ փոքր իրադարձություններ գրեթե չեն լինում․ Սենոր Հասրաթյան
copy image url

Մեծ քաղաքականության մեջ փոքր իրադարձություններ գրեթե չեն լինում․ Սենոր Հասրաթյան

Ներքին 3 տարի առաջ - 23:45 10-01-2022

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մեծ քաղաքականության մեջ փոքր իրադարձություններ գրեթե չեն լինում...

Կարծում եմ այդ շարքից է նաև այսօր Կարմիր Շուկա և Նախիջևանիկ գյուղերի ուղղությամբ կատարվածը: Անտրամաբանական չէ ենթադրել, որ հակառակորդը, ձեռնարկելով իր հերթական սադրիչ գործողությունները, թիրախ էր ընտրել ոչ միայն Արցախի հայ բնակչին, այլ նաև (կամ գուցե հենց առաջին հերթին) ռուսական խաղաղապահ ուժերի հեղինակությունը: Չի բացառվում, որ Ադրբեջանը (շատ հնարավոր է «մեծ եղբոր» պատվերով) փորձում է այդ կերպ ցուցադրել իր անհամաձայնությունը ՀԱՊԿ-ի (հասկացեք Ռուսաստանի և կազմակերպությունը նախագահող Հայաստանի) կողմից Ղազախստանում իրականացվող գործողությունների հետ...

...Մեծ քաղաքականության մեջ լինում են նաև զարգացումներ, որոնց արդյունքում «փոքրերը» զղջում են իրենց կատարածի համար...»։