Ապօրինի պահվող զենք-զինամթերք է առգրավվել․ ՀՀ Ոստիկանություն
copy image url

Ապօրինի պահվող զենք-զինամթերք է առգրավվել․ ՀՀ Ոստիկանություն

Ներքին 3 տարի առաջ - 12:42 09-01-2022

Հունվարի 5-ին ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ ապօրինի պահվող զենք-զինամթերք է առգրավվել։ Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

Բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ Արալեզ գյուղի 62-ամյա մի բնակիչ իր մոտ, նաև` մեքենայում, ապօրինի զենք-զինամթերք է պահում։

Նույն օրը, ժամը 14.30-ի սահմաններում, կասկածվողը Տափերական գյուղից, «Ֆորդ» մակնիշի մեքենայով հանդերձ, բերման է ենթարկվել ոստիկանության Արարատի բաժին։

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «Մակարով» տիպի 9 մմ տ/չ ատրճանակ՝ լիցքավորված 3 փամփուշտով:

Ըստ բերման ենթարկված տղամարդու՝ տարիներ առաջ ատրճանակը ձեռք էր բերել արտերկրում ու հետը բերել Հայաստան:

Ավելի ուշ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում 62-ամյա տղամարդն իր տան հյուրասենյակի բազմոցի միջից ներկայացրել է 9 մմ տ/չ 328 փամփուշտ:

Զենք-զինամթերքն ուղարկվել է փորձաքննության:

Հանգամանքները պարզվում են։