Ադրբեջանական ստորաբաժանումները սահմանին անկանոն կրակել են.հայկական կողմը չի պատասխանել
copy image url

Ադրբեջանական ստորաբաժանումները սահմանին անկանոն կրակել են.հայկական կողմը չի պատասխանել

Ներքին 3 տարի առաջ - 20:39 08-01-2022

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը, թե հունվարի 8-ին ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը` չի համապատասխանում իրականությանը:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Սահմանի տվյալ հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները մի քանի անկանոն կրակահերթ են արձակել, որոնց հայկական կողմը չի պատասխանել: Այս պահին իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո: