Փարաքար համայնքում համատեղ կառավարում կիրականացվի
copy image url

Փարաքար համայնքում համատեղ կառավարում կիրականացվի

Ներքին 3 տարի առաջ - 19:15 07-01-2022

Փարաքար համայնքում «Ապրելու երկիրը», «Դավիթ Մինասյան» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունները որոշում են կայացրել հետագա հինգ տարիներին համատեղ կառավարում իրականացնել: Այդ մասին քիչ առաջ հայտարարեց «Դավիթ Մինասյան» դաշինքի ավագանու անդամ Գոռ Սարիբեկյանը:

Թե ինչպիսին կլինի այդ սխեման, խմբակցությունները կտեղեկացնեն մեկ ժամից: Նրանք հանդես կգան հայտարարությամբ: Հիշեցնենք, այսօր առավոտից Փարաքար խոշորացված համայնքի նիստը բացվել էր, սակայն չէր կայանում. օրակարգում համայնքապետի ընտրության հարցն էր, իսկ խմբակցությունները համաձայնության չէին գալիս:

Նիստը մեկնարկել էր բախումներով, ոստիկանների և քաղաքացիների միջև կային տուժածներ: Քննարկումների արդյունքում, որոշվել է համատեղ կառավարում իրականացնել: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Փարաքար համայնքում «Ապրելու երկիր» կուսակցությունը 21 հոգանոց ավագանիում ստացել է 10 մանդատ:

«Ապրելու երկիր» կուսակցությունը 10 ձայնով իրենց թեկնածուին` Վոլոդյա Գրիգորյանին ընտրել էին համայնքի ղեկավար, թեև իրենց ստացած ձայները չեն ապահովում օրենքի պահանջը՝ 50 տոկոսից ավելի ձայների առկայության դեպքում է հնարավոր ընտրել համայնքապետ: