Մեսսին և Ռոնալդուն ընդգրկված չեն L’Équipe ամսագրի 2021 թվականի խորհրդանշական հավաքականում
copy image url

Մեսսին և Ռոնալդուն ընդգրկված չեն L’Équipe ամսագրի 2021 թվականի խորհրդանշական հավաքականում

Սպորտ 3 տարի առաջ - 19:31 04-01-2022

Ֆրանսիական L’Équipe ամսագիրը կազմել է 2021 թվականի խորհրդանշական հավաքականը:

Հետաքրքիր է, որ այդ կազմում ընդգրկված չէ ՊՍԺ-ի հարձակվող, «Ոսկե գնդակի» դափնեկիր Լիոնել Մեսսին: «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նույնպես բացակայում է։

2021 թվականի խորհրդանշական հավաքականն ունեցել է հետևյալ տեսքը․

դարպասապահ՝ Էդուարդ Մենդի (Չելսի)

պաշտպաններ՝ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ (Լիվերպուլ), Ռուբեն Դիաշ (Մանչեսթեր Սիթի), Մարկինյոս (ՊՍԺ) և Տեո Էրնանդես (Միլան)

կիսապաշտպաններ՝ Նգոլո Կանտե և Ժորժինյո (երկուսն էլ՝ Չելսի):

հարձակվողական ոճի կիսապաշտպաններ՝ Մոհամեդ Սալահ (Լիվերպուլ) և Կևին դե Բրույնե (Մանչեսթեր Սիթի)

հարձակվողներ՝ Ռոբերտ Լևանդովսկի (Բավարիա) և Կարիմ Բենզեմա (Ռեալ Մադրիդ):