Դեսպան Մակունցը դասախոսություն է կարդացել ԱՄՆ Ռազմածովային քոլեջի ուսանողների համար
copy image url

Դեսպան Մակունցը դասախոսություն է կարդացել ԱՄՆ Ռազմածովային քոլեջի ուսանողների համար

Ներքին 3 տարի առաջ - 17:04 04-01-2022

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հունվարի 3-ին դասախոսություն է կարդացել ԱՄՆ-ի Ռազմածովային քոլեջի ուսանողների համար:

Դեսպանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները՝ կարևորելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, անվտանգության միջավայրը և տարածաշրջանային զարգացումները։

Դասախոսությանը հաջորդել է հարցուպատասխանը:

Քոլեջը 1884 թվականին ստեղծվել է ռազմածովային սպաների մասնագիտական ​​ խորացված ուսուցման համար, այն կրթում է առաջնորդներ իրենց կարիերայի որոշակի փուլում բոլոր ծառայություններից, ԱՄՆ կառավարության գործակալություններից և գերատեսչություններից, միջազգային ռազմածովային ուժերից:

Ամենից շատ դիտված