Հոլիվուդյան դերասանուհի Հոլի Բերին ինստագրամյան էջում հերքել է երաժիշտ Վան Հանթի հետ իր ամուսնության մասին տեղեկատվությունը:
«Մենք պարզապես ուրախացել ենք Նոր տարվա առիթով։ Շնորհակալ եմ բարի ցանկությունների համար, դրանք, իսկապես, դիպել են մեր սրտին։ Հիմա արդեն դա պաշտոնական է։ Համացանցին այլևս հնարավոր չէ հաղթել»,- գրել է Բերին։
Երաժիշտը ևս հերքել է ամերիկացի դերասանուհու հետ ամուսնության մասին լուրերը` լուսանկար հրապարակելով։ «Այն բանից հետո, երբ իմացա, որ ամուսնացած չեմ Հոլի Բերիի հետ»,- հրապարակումը մակագրել է նա։