Արցախում ռուս խաղաղապահները նվերներ են ստացել զորախմբի հրամանատարից
copy image url

Արցախում ռուս խաղաղապահները նվերներ են ստացել զորախմբի հրամանատարից

Ներքին 3 տարի առաջ - 12:50 31-12-2021

Ամանորի նախաշեմին ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, ՌԴ հերոս, գեներալ–լեյտենանտ Գենադի Անաշկինը շնորհավորել է ԼՂ հեռավոր դիտակետերում ծառայություն իրականացնող զինծառայողներին գալիք Ամանորի կապակցությամբ։

Նա նաև շնորհավորանքներ և ամանորյա նվերներ է փոխանցել ՌԴ սուբյեկտներից, հասարակական կազմակերպություններից և հիմնադրամներից։

Ամանորյա նվերների հավաքման և փոխանցման արարողությանը, ինչպես նաև ԼՂ–ում գտնվող ռուս խաղաղապահների շնորհավորանքներին ակտիվ մասնակցություն են ունեցել Հարավային ռազմական օկրուգի հրամանատարությունը, ՌԴ ՊՆ, ՌԴ սուբյեկտների իշխանության մարմինների, ՀԿ–ների և «Յունարմիա» համառուսաստանյան մանկապատանեկան շարժման մարզային բաժինների ներկայացուցիչները։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի