Ամերիկացի դերասան և քաղաքական գործիչ Առնոլդ Շվարցենեգերը կարողացել է պաշտոնապես բաժանվել կնոջից՝ Մարիա Շրայվերից, տասը տարի ձգվող դատավարություններից հետո, հաղորդում է TMZ կայք՝ հղում անելով աղբյուրներին։
Զույգը բաժանման մասին հայտարարել է 2011թ.-ին, Շվարցենեգերի՝ տնային տնտեսուհուց որդի ունենալու մասին լրատվամիջոցներում հայտնված լուրերից հետո։ Միայն տասը տարի անց է զույգին հաջողվել պաշտոնապես ամուսնալուծվել։
Կայքի տվյալներով, նման երկարատև դատավարությունը բացատրվում է «շահադրդման բացակայությամբ» և գույքի բաժանման շուրջ վեճերի լուծման դժվարությամբ։ Աղբյուրների համաձայն, դատական ծախսերը կազմել են մոտ 400 մլն դոլար, իսկ գույքը փաստացի հավասար մասերի է բաժանվել։