Apple-ը փակում է իր բոլոր խանութները Նյու Յորքում՝ Omicron կորոնավիրուսի նոր շտամի տարածման պատճառով։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Նյու Յորքում 12 խանութ անորոշ ժամանակով կփակվեն։ Պորտալի տվյալներով՝ գնորդները կկարողանան վերցնել միայն պատվերները, մինչդեռ նրանց թույլ չեն տա շենք մտնել։
«Մենք կկարգավորենք մեր առողջապահական միջոցառումները՝ աջակցելու հաճախորդների և աշխատակիցների բարեկեցությանը», - ասված է ընկերության հայտարարության մեջ:
Նոր շտամի պատճառով Apple-ը նախկինում փակել է ևս մի քանի խանութներ ԱՄՆ-ի այլ քաղաքներում, ինչպես նաև Կանադայում։