Թուրքիայի բնակչուհին ամուսնացել է տղամարդու հետ, որը նրա դեմքին ծծմբաթթու է լցրել՝ գրեթե կուրացնելով և այլանդակելով նրա դեմքը, հաղորդում է Daily Mail-ը։
2019թ.-ին Բերֆին Օզեկի վրա հարձակվել է նրա ընկերը՝ Քազիմ Սելթիկը՝ ցանկանալով վրեժ լուծել հարաբերությունները խզելու համար: Տղամարդը ծծմբաթթու է լցրել թրքուհու դեմքին։ Միջադեպի հետևանքով նրա դեմքն այլանդակվել է, տղամարդը ձերբակալվել է։
Այնուհետև, ըստ լրատվամիջոցների, Քազիմը սիրային նամակներ է ուղարկել Բերֆինին՝ խնդրելով ներել իրեն: Օզեկը չկարողանալով մերժել Սելթիկին՝ ոստիկանությունից հետ է վերցրել հայտարարությունը։
«Ես ինձ վատ եմ զգում, որ նա նստած է չորս պատերի մեջ։ Ես նրան շատ եմ սիրում, նա էլ՝ ինձ»,- ասել է աղջիկը։
Սակայն, երբ սոցցանցերում դատապարտել են Օզեկի արարքը, նա մտափոխվել է և փաստաբանի միջոցով հետ վերադարձրել դիմումը. Քազիմը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման։
2021թ.-ին Սելթիկը պայմանական-վաղաժամկետ ազատվել է բանտից և հայտնվելով ազատության մեջ ամուսնության առաջարկ է արել Բերֆինին: Աղջիկը, անտեսելով ծնողների դժգոհությունը, համաձայնել է:
«Նա ամուսնացել է առանց մեր իմացության»,- 20-ամյա թուրքուհու արաքը մեկնաբանել է նրա հայրը։
Սոցցանցերում ակտիվորեն քննադատում են զույգին, սակայն նորապսակները դրան ուշադրություն չեն դարձնում։