Բուլղարիայում հրապարակվել է լեգենդար գուշակ Վանգայի նոր մարգարեությունները 2022 թվականի համար։ Տարին հարթ չի լինի Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի հարաբերությունների համար։ Ըստ մարգարեությունների՝ դրանք ավելի կբարդանան և լիովին կխզվեն, իսկ կվերականգնվեն միայն 2022 թվականից հետո։ Այնուամենայնիվ, հաջորդ տարի նոր համաշխարհային պատերազմ չի լինի, գրում է NTV կայքը։
Ինչ վերաբերում է կորոնավիրուսային համավարակին, ապա հաջորդ տարի մարդկությունը նոր վիրուսի ժամանում է սպասում Սիբիրից։ Այս հիվանդությունը, իբր, երկար ժամանակ եղել է հավերժական սառույցի մեջ։ Սակայն կլիմայական փոփոխությունների պատճառով այն կկարողանա դուրս գալ սառույցի տակից և անակնկալի բերել բոլորին, հայտնում է StarHit-ը։
Հաջորդ տարում շատերը կտուժեն նաև ուժեղ ծարավից։ Վանգան կանխատեսել է խմելու ջրի պակաս Երկրի տարբեր քաղաքներում։ Իսկ Հնդկաստանի բնակիչները կտառապեն սովից՝ անոմալ շոգի պատճառով։