Ինչու են Քոչարյանն ու ՀՅԴ-ն զգուշավոր միմյանց հանդեպ
copy image url

Ինչու են Քոչարյանն ու ՀՅԴ-ն զգուշավոր միմյանց հանդեպ

Ներքին 3 տարի առաջ - 20:30 27-12-2021

Oragir.news-ի տեղեկություններով՝ ՀՅԴ-ի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարաբերությունները սկսել են փոքրիկ «ճաքեր» տալ: Ըստ մեր աղբյուրի՝ Քոչարյանը որոշել է այս շրջանում առանձնապես ակտիվ չլինել, իսկ ՀՅԴ-ն զգուշավորություն ցուցաբերել իր և Քոչարյանի հարաբերություններում:

Բանն այն է, որ Դաշնակցության եվրոպական կառույցները դեմ են արտահայտվել հայաստանցի դաշնակցականների ռուսական կողնորոշմանը և հրահանգել են տեղի չտալ Քոչարյանի ընդգծված ռուսասիրության առաջ:

Երդվյալ քոչարյանականներն էլ նեղ շրջանակում շրջանառում են այն թեզը, որ ՀՅԴ-ն ըստ էության «քցել» է Քոչարյանին՝ չնայած, որ նրա «Հայաստան» դաշինքով է հայտնվել խորհրդարանում: Ներդաշինքային այս դժգոհությունները, սակայն, առայժմ չեն հրապարակայնացվում ՔՊ-ականներին հաղթաթուղթ չպարգևելու համար:

Ամենից շատ դիտված