Ֆեյսբուք սոցիալկան ցանցում ընդդիմադիր գործիչների էջերրը արգելափակվում են։ Արդեն մի քանի գործիչներ հայտարարել են այդ մասին և ֆեյսնուքահայության աջակցությունը խնդրել։ Օրինակ՝ Երևանի ավագանու նախկին անդամ, ընդդիմադիր հայացքներով աչքի ընկնող Հռիփսիմե Առաքելյանի էջը արգելափակվել էր ՆԻկոլ Փաշինյանի գարռումներից մեկի տակ արված մեկնաբանության համար։ Առաքելյանը գրել էր՝ «Դեռ քեզ չե՞ս խփել»։ Առաքելյանի էջն արդեն վերականգնվել է։ Ֆեյսբուքն արգելափակել է նաև «Սաղմոսերգու» հոգևոր երաժշտության արական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար Վահե Բեգոյանի ֆեյսբուքյան էջը, նա ևս աչքի է ընկնում ընդդիմադիր կեցվածքով։ Ընդդիմադիրներից հաջորդը ԱԺ նախկին պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանն է, նրա էջը այսօր ևս արգելափակվել է, անդրբեջանագետ Անժելա Էլիբեգովան էլ իր ընկերների աջակցությունն է խնդրել՝ Շուշան Պետրոսյանի էջը ապաարգելափակելու համար։