Մոտ 300 ընտանիք վերադարձել է Ղարաբաղ․ Սոցիալական հարցերի նախարար
copy image url

Մոտ 300 ընտանիք վերադարձել է Ղարաբաղ․ Սոցիալական հարցերի նախարար

Ներքին 3 տարի առաջ - 12:40 27-12-2021

Հայաստանի իշխանությունները փորձում են սոցիալական բիզնեսը Ղարաբաղ ուղղել: Երեւանը սպասում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության պատասխանին, որպեսզի հասկանա, թե կոնկրետ որ գերատեսչությունն է համակարգելու այս ոլորտը։ Այս մասին դեկտեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ ամփոփելով իր ղեկավարած գերատեսչության այս տարվա գործունեության արդյունքները։

Նա նաեւ նշել է, որ առաջնահերթությունը ոչ միայն Ղարաբաղի բնակիչների զբաղվածությունն է, այլեւ տեղահանվածների վերադարձն ու նրանց բնակարաններով ապահովելը։

«Արդեն իրականացված ծրագրերի շնորհիվ մոտ 300 ընտանիք վերադարձել է Ղարաբաղ»,- ասաց նախարարը։

Մկրտչյանը վստահեցրեց, որ բնակարանների եւ աշխատատեղերի առկայության դեպքում Հայաստանում վերաբնակեցված ղարաբաղցիների մեծ մասը պատրաստ է վերադառնալ պատմական հայրենիք։