Էրդողանը Թուրքիան անվանել է «ծագող աստղ»
copy image url

Էրդողանը Թուրքիան անվանել է «ծագող աստղ»

Արտաքին 3 տարի առաջ - 15:49 26-12-2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ քաղաքական հաջողությունները երկիրը դարձնում են մեր օրերի «ծագող աստղ»։ Այս մասին հայտնում է Известия-ն։

«Թուրքիան 21-րդ դարի ծագող աստղն է, լավ մտածված քաղաքականության շնորհիվ այն դարձել է այն երկու երկրներից մեկը, որոնց տնտեսական աճը համաճարակի առաջին տարում դրական է եղել»,- ասել է պետության ղեկավարը՝ խոսելով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ֆունկցիոներների հետ։

Նրա խոսքով, երբ կուսակցությունը եկել է իշխանության, Թուրքիայի կենտրոնական բանկի պահուստները կազմում էին 27,5 միլիարդ դոլար, իսկ Արժույթի միջազգային հիմնադրամին պարտքը կազմում էր 23,5 միլիարդ դոլար, սակայն այժմ երկիրն ունի 120 միլիարդ դոլար, իսկ պարտքը ԱՄՀ-ին մարվել է։

Նա հավելել է, որ Թուրքիայի ՀՆԱ-ի աճը, 2021 թվականի տվյալներով, երկնիշ է լինելու։

Ավելի վաղ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Telegram-ի իր ալիքում խնդրել էր ՌԴ ԱԳՆ-ին արձագանքել թուրքական իշխանությունների գործողություններին, որոնք Կորֆեզ քաղաքի այգին անվանակոչել էին ի պատիվ չեչեն անջատողականների առաջնորդ Ջոխար Դուդաևի։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում