Հռոմի պապը Սուրբ Ծննդյան իր ուղերձում անդրադարձել է ռազմագերիներին
copy image url

Հռոմի պապը Սուրբ Ծննդյան իր ուղերձում անդրադարձել է ռազմագերիներին

Ներքին 3 տարի առաջ - 21:10 25-12-2021

Սուրբ Ծննդյան տոնի առթիվ դեկտեմբերի 25-ին Հռոմի պապն իր ամենամյա «Քաղաքին և աշխարհին» ավանդական ուղերձում խոսել է նաև ռազմագերիների մասին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, Հռոմի պապն իր ուղերձով մարդկությանը հրավիրել է երկխոսության, միասնության և խաղաղության։

Նա իր խոսքում անդրադարձել է աշխարհում գործող հակամարտություններին, երկխոսությունից հրաժարվելու վտանգներին, իրենց տները հարկադրված լքածներին հումանիտար աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությանը։

Նորին Սրբություն Ֆրանցիսկոսը մասնավորապես նշել է.

«Բեթղեհեմի որդի, թույլ տուր, որ վերջին հակամարտությունների բազմաթիվ ռազմագերիները` քաղաքացիական անձինք ու զինվորականները, ինչպես նաև քաղաքական դրդապատճառներով բանտարկվածները շուտով տուն վերադառնան»:

Ամենից շատ դիտված