Հայտնի է Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողության օրը
copy image url

Հայտնի է Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողության օրը

Ներքին 3 տարի առաջ - 23:19 24-12-2021

Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի ավագանու նստավայրում Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողության կազմակերպման նպատակով տեղի կունենա Երևան քաղաքի ավագանու նիստ: Այդ մասին տեղեկացնում է քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունը:

Որոշման համար հիմք է ընդունվել «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասը և Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N 1-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 124-րդ կետը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22-ին Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունն անվստահություն էր հայտնել Հայկ Մարությանին, և նա այլևս Երևանի քաղաքապետը չէ: Երևանի նոր քաղաքապետ է ընտրվել Հրաչյա Սարգսյանը՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը: