Ուղիղ եթեր
ՆԱՏՕ-ի 10 հազար զինվորականներ են գտնվում Ուկրաինայում. Զախարովա
copy image url

ՆԱՏՕ-ի 10 հազար զինվորականներ են գտնվում Ուկրաինայում. Զախարովա

Արտաքին 3 տարի առաջ - 16:28 24-12-2021

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ օտարերկրյա զինվորականները Դոնբասում զբաղվում են սադրանքով, իսկ Ուկրաինայի իշխանությունները ձգտում են օրինականացնել նրանց ներկայությունը՝ Մինսկյան պայմանավորվածությունները շրջանցելու համար։

Նրա խոսքով, Դոնբասում շուրջ 10 հազար հրահանգիչներ ուղիղ կերպով ղեկավարում են այնտեղ տեղի ունեցող իրադարձությունները։

«Ավելին, վերջերս այդ հրահանգիչներն իրավունք են ստացել ձեռք բերելու Ուկրաինայի քաղաքացիություն՝ պարզեցված կարգով»,- ասել է նա ճեպազրույցում։

Զախարովան դա անվանել է «սրբապղծություն և ծաղր»։ Նրա կարծիքով՝ Ուկրաինայի իշխանություններն այդպիսով փորձում են շրջանցել Մինսկյան պայմանավորվածությունների պահանջները՝ Ուկրաինայի տարածքից օտարերկրյա զինված կազմավորումների, ռազմական տեխնիկայի և վարձկանների դուրսբերման վերաբերյալ։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի