ՆԱՏՕ-ն երբեք չընդլայնվելու խոստում չի տվել. Սթոլթենբերգ
copy image url

ՆԱՏՕ-ն երբեք չընդլայնվելու խոստում չի տվել. Սթոլթենբերգ

Արտաքին 3 տարի առաջ - 11:25 24-12-2021

ՆԱՏՕ-ի ղեկավար Յենս Սթոլթենբերգն ասել է, որ կազմակերպությունը երբեք չընդլայնվելու խոստումներ չի տվել։

«Դա բխում է մի շարք միջազգային պայմանագրերից»,- ասել է նա։

«Նույնիսկ մեր կազմակերպության հիմնադիր պայմանագրում է գրված, որ յուրաքանչյուր եվրոպական պետություն կարող է դաշինքի անդամ դառնալ»,- նշել է Սթոլթենբերգը՝ հավելելով, որ դա բխում է նաև ՌԴ-ՆԱՏՕ հիմնադիր ակտից, որը ստորագրել է Ռուսաստանը։

ՆԱՏՕ-ի ղեկավարը նաև ասել է, որ ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովի խոսքով, դաշինքի դեպի Արևելք ընդլայնումը չի քննարկվել Գերմանիայի վերամիավորումից առաջ։