ՄԻՊ-ը հրապարակել է տեսանյութ՝ ատելության խոսքի դեմ համակարգային պայքարի համար․ ՄԻՊ

Ներքին 3 տարի առաջ - 14:41 23-12-2021

ՀՀ Մարդու իրավունքերի պաշտպան Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է իրազեկող տեսանյութ՝ բացատրելով հաստատության դերն ատելության խոսքի դեմ պայքարի գործում:

Անհատական գործերից բացի, Մարդու իրավունքների պաշտպանն ատելության խոսքի դեմ տանում է նաև համակարգային պայքար իրազեկման արշավների ու կրթական ծրագրերի, օրենսդրական փոփոխություններին նպաստելու միջոցով:

Ատելության խոսքի դեմ պայքարին վերաբերող իրազեկման այս տեսանյութը պատրաստվել է «Արդարադատության մատչելիության խթանում Արևելյան գործընկերության երկրներում խտրականության, ատելության հանցագործությունների եւ ատելության խոսքի զոհերի համար` արտադատական կարգով փոխհատուցման մեխանիզմների միջոցով» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի Գործընկերություն հանուն լավ կառավարման II ծրագրի շրջանակներում և իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից:

Տեսանյութի ուղերձն է, որ բոլորս պետք է ապրենք միասին՝ որպես համերաշխ ու ժողովրդավար հասարակություն՝ հարգելով յուրաքանչյուրի արժանապատվությունն ու իրավունքները»։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում