Հայկ Մարությանի՝ քաղաքապետ ընտրվելուց հետո քաղաքապետարանում աշխատանքի անցավ Մարությանի խաղընկեր Աշոտ Մելոյանը, որն այժմ աշխատում է թափառող կենդանիների ՀՈԱԿ-ում՝ որպես քարտեզագրող-հսկիչ: Մելոյանը հանրությանը հայտնի էր Մարությանի և Մկոյի «Կարգին սկեթչերից»:
Oragir.news-ի հարցին, թե ինչպես է վերաբերում Հայկ Մարությանին անվստահություն հայտնելուն, արդյոք աջակցում է նրան, ինչու մինչ այժմ հրապարակավ նրան չի աջակցել, ինքն էլ է արդյոք մտածում, որ Մարությանը «հեղափոխության արժեքներից հեռացել է», Մելոյանը կարճ պատասխան տվեց. «Հայկը գործով է ապացուցել և երևանցին դա լավ գիտի։ Իր ելույթում ամեն ինչ ասված էր: Ուրախ եմ Հայկի համար, որ այլևս ընտանիքի հետ է»:
Նշենք, որ Մարությանն այսօր իր ելույթում խիստ քննադատել է Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին: