Սննդաբանը խոսել է օրգանիզմի համար դարչինի օգտակարության մասին
copy image url

Սննդաբանը խոսել է օրգանիզմի համար դարչինի օգտակարության մասին

Ավելին 3 տարի առաջ - 22:25 22-12-2021

Դարչինն օգնում է բարելավել օրգանիզմի իմունիտետը, ինչպես նաև ունի հակաբորբոքային հատկություն։

Բժիշկ-սննդաբանի խոսքով, համեմունքի 10 գրամը պարունակում է մոտավորապես 6,2 գրամ ածխաջրեր, 4,1 գրամ բջջանյութ, 1,4 միլիգրամ մանգան, ինչպես նաև 77,7 մգ կալցիում և 2,4 մկգ վիտամին K, փոքր քանակությամբ A, E վիտամիններ, նիացին, բետա-կարոտին, բետա-կրիպտոքսանտին:

Դարչինի մեջ պարունակվող պոլիֆենոլային հակաօքսիդանտների մեծ քանակությունը օգնում է օրգանիզմը պաշտպանել ազատ ռադիկալների օքսիդատիվ վնասումից: Հակաօքսիդանտ ակտիվությամբ այն առաջ է նույնիսկ սխտորից ու օրեգանոյից։

Իր ֆլավոնոիդ միացությունների շնորհիվ համեմունքն օժտված է հակաբորբոքային հատկություններով և օգնում է բարելավել իմունիտետը, իսկ դրանում պարունակվող միացությունները ունակ են ճնշել ազոտի արտազատումը կենտրոնական նյարդային համակարգում։ Ինչպես նշում է բժիշկը, դա թույլ է տալիս այն օգտագործել օրգանիզմում բորբոքային պրոցեսների, ինչպես նաև կենտրոնական նյարդային համակարգի հիվանդությունների (Պարկինսոնի հիվանդություն, Ալցհեյմերի) կանխարգելման համար։

Բացի այդ, դարչինն օգնում է նվազեցնել արյան մեջ «վատ» խոլեստերինի մակարդակը և դանդաղեցնում է ուռուցքների աճը։