Օքսֆորդն ու AstraZeneca-ն սկսել են պատվաստանյութ մշակել «օմիկրոն» շտամի դեմ
copy image url

Օքսֆորդն ու AstraZeneca-ն սկսել են պատվաստանյութ մշակել «օմիկրոն» շտամի դեմ

Արտաքին 3 տարի առաջ - 14:59 22-12-2021

Օքսֆորդի համալսարանը և բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերությունը, որը թողարկել է կորոնավիրուսի դեմ համանուն պատվաստանյութը, սկսել են դեղամիջոց ստեղծել «օմիկրոն» շտամի դեմ։ Այս մասին հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով AstraZeneca-ի հայտարարությանը։

«Օքսֆորդի համալսարանի հետ համատեղ մենք նախնական քայլեր ենք ձեռնարկել «օմիկրոն»-ի դեմ պատվաստանյութի տարբերակի արտադրության ճանապարհին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Օքսֆորդի հետազոտական ​​խմբի ղեկավար Սենդ Դուգլասը հաղորդել է, որ ադենովիրուսի հիմքի վրա ստեղծված պատվաստանյութերը սկզբունքորեն կարող են օգտագործվել ցանկացած նոր շտամի ավելի արագ արձագանքելու համար:

Գիտնականները կարծում են, որ անհրաժեշտության դեպքում նրանք կկարողանան պատվաստանյութի մոդիֆիկացիան մշակել 100 օրվա ընթացքում։

Ամենից շատ դիտված