Լիտվան կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութի հազարավոր դեղաչափեր նվիրատվություն կանի Ուկրաինային, Մոլդովային և Հայաստանին: Այս մասին հայտնում է Լիտվայի հանրային հեռուստառադիոընկերությունը:
Մասնավորապես, Լիտվայի կառավարությունը հուլիսի 28-ին հաստատել է Հայաստանին 27 հազար 500 դեղաչափ պատվաստանյութ ուղարկելու որոշումը: Ուկրաինային և Մոլդովային կուղարկվի համապատասխանաբար 131 հազար և 26 հազար 500 դեղաչափ: