Ուղիղ եթեր
«Բարսելոնան» մեծ վաճառք է նախատեսել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ
copy image url

«Բարսելոնան» մեծ վաճառք է նախատեսել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ

Արտաքին 3 տարի առաջ - 16:51 20-12-2021

«Բարսելոնան» շարունակում է ելք փնտրել ֆինանսական ճգնաժամից և մեծ վաճառք է նախատեսել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, կատալոնական ակումբը ցանկանում է դադարեցնել համագործակցությունը միանգամից չորս խաղացողների հետ։

Նոր թիմեր կփորձեն գտնել Ֆիլիպե Կոուտինյոն, Սամուել Ումտիտին, Նետոն և Սերժինյո Դեստան։ Բացի դրանից, վարձակալած նիդեռլանդացի հարձակվող Լյուկ դե Յոնգը կվերադառնա «Սևիլիա»:

Բոլոր այս խաղացողները ներառված չեն «Բարսայի» նոր գլխավոր մարզիչ Խավիի ծրագրերում։ Բացի դրանից, բոլոր այդ խաղացողներին չափազանց բարձր աշխատավարձ էին վճարում։