«Օմիկրոնը» թոքերում ավելի դանդաղ է բազմանում, քան մյուս շտամները. բրիտանացի գիտնականներ  
copy image url

«Օմիկրոնը» թոքերում ավելի դանդաղ է բազմանում, քան մյուս շտամները. բրիտանացի գիտնականներ  

Արտաքին 3 տարի առաջ - 14:18 20-12-2021

Քեմբրիջի թերապևտիկ իմունոլոգիայի և վարակիչ հիվանդությունների ինստիտուտի աշխատակիցների կողմից անցկացված հետազոտության համաձայն՝ կորոնավիրուսի «օմիկրոն» նոր շտամն ավելի դանդաղ է բազմանում մարդու թոքերում, ուստի այն չի առաջացնում հիվանդության ծանր ընթացք։

Սակայն, գրում է Sky News-ը, գիտնականները կոչ են անում չթուլացնել կորոնավիրուսի դեմ պայքարը, քանի որ պարզվել է նաև, որ «օմիկրոն» շտամն ավելի հաջող է «խույս տալիս» իմունիտետից, քան մյուս շտամները։

«Մեր տվյալներով՝ «օմիկրոնն» ունի ձեռքբերովի հատկություններ, որոնք օգնում են նրան խուսափել իմունիտետից, այն դեպքում, երբ բազմացման և պաթոգենության հետ կապված հատկությունները թուլացել են»,- ասվում է հետազոտության մեջ։

Քեմբրիջի համալսարանի կլինիկական միկրոկենսաբանության պրոֆեսոր Ռավի Գուպտայի խոսքով, նոր շտամը լուրջ խնդիր է առաջացնում հանրային առողջության տեսանկյունից՝ իր տարածման արագության պատճառով:

Ամենից շատ դիտված