The New York Times-ը գրում է, որ Պենտագոնը իջեցրել է ավիահարվածների արդյունքում զոհված սիրիացի խաղաղ բնակիչների թիվը։ Թերթը նման եզրակացության է եկել ԱՄՆ պաշտպանության նախարարության հազարից ավելի փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո։
Միաժամանակ թերթը չի կարող նշել զոհերի ստույգ թիվը։ ԱՄՆ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ ավիահարվածների արդյունքում զոհվել է 1417 սիրիացի խաղաղ բնակիչ։ Եվս 188 մարդ է զոհվել Աֆղանստանում տեղի ունեցած հարձակումների հետևանքով։
Թերթը մատնանշում է զոհերի հաշվառման ժամանակ թույլ տրված սխալները։ Ասվում է նաև, որ դա հաճախ արվել է շահագրգիռ կողմերի կողմից, ովքեր արտոնել են օդային հարվածները: