Հայտնի է դարձել ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց ի վեր ադրբեջանցիների զոհերի, վիրավորների և անհետ կորածների թիվը:
Ինչպես փոխանցում է ադրբեջանական Report լրատվական գործակալությունը, տվյալները հայտնի են դարձել Արևելյան Եվրոպայի Report բյուրոյի կողմից իրականացված հետաքննության արդյունքում։
Հրապարակված տվյալների համաձայն՝ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր առնվազն 130 ադրբեջանցի է սպանվել, մոտ 100-ը՝ վիրավորվել, իսկ 70-ը ՝ անհետ կորել:
Նշվում է, որ ադրբեջանցիների շրջանում անհետ կորածների մեծ մասը Դոնեցկի մարզում, մասնավորապես Մարիուպոլ քաղաքում բնակվող քաղաքացիներ են, որը 2022-ի մայիսից անցել է Ռուսաստանի զինված ուժերի վերահսկողության տակ:
Ադրբեջանական լրատվամիջոցն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ ներկայացված տվյալները հաշվարկել են Report-ի տեղական բյուրոն և պաշտոնական վիճակագրություն չեն, ուստի Ուկրաինայում սպանված և անհետ կորած ադրբեջանցիների իրական թիվը կարող է ավելի մեծ լինել: