Կանադացի օրենսդիրները կոչ են արել անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը
copy image url

Կանադացի օրենսդիրները կոչ են արել անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը

Արտաքին 1 տարի առաջ - 17:15 01-07-2023
Կանադայի խորհրդարանի պատգամավոր Ռեյչել Թոմասը և սենատոր Լեո Հուսակոսը՝ որպես Կանադա-Արցախ պատգամավորական բարեկամության խմբի համանախագահներ,Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման 200-րդ օրվա հետ կապվպած հայտարարություն են տարածել, որում կոչ են արել անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը։

Հայտարարության մեջ կանադացի օրենսդիրներն ընդգծել են, որ Ադրբեջանի զինված ուժերը դեկտեմբերի 12-ից սկսած ապօրինաբար շրջափակել են Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհն է։ Նշվել է, որ շրջափակումն առաջացրել է լուրջ մարդասիրական հետևանքներ և 2020 թվականից հետո Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի պատճառով Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակիչ հայտնվել է ճգնաժամի մեջ:

«Սննդի սուր պակասը, վառելիքի, էլեկտրաէներգիայի, ջրի մատակարարումների խափանումները, արտաքին աշխարհի հետ կապի խզման հետ, ավելի են խորացրել ճգնաժամը:

Շատերի, այդ թվում՝ երեխաների և մեծահասակների, թերսնման խնդիր է առաջացել: Բժշկական հաստատություններում դեղորայքի պակաս կա, պլանային վիրահատությունները հետաձգվում են: Դպրոցներն ու ինստիտուտները փակման եզրին են, ձեռնարկությունների փակումը մարդկանց զրկում է ապրուստի միջոցից»,- ասվում է հայտարարության մեջ:

Վերջիններս հայտնել են, որ շրջափակումը խոչընդոտում է բանակցությունների անցկացմանը՝ կոչ անելով խաղաղ ճանապարհով վերջ տալ Լեռնային Ղարաբաղի շրջափակմանն ու անմիջապես բացել Լաչինի միջանցքը։

Ամենից շատ դիտված