Աշխարհում կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի արագ տարածման հետ կապված իրավիճակը պետք է որպես համաշխարհային առողջապահական համակարգի ամենավտանգավոր սպառնալիք ընկալել։ Այս մասին հանդիպումից հետո հայտարարել են «Մեծ յոթնյակի» երկրների առողջապահության նախարարները։
Նրանք նաև խոր մտահոգություն են հայտնել կապված «օմիկրոնով» վարակման դեպքերի աճի հետ։
«Ավելի քան երբևէ կարևոր է սերտորեն համագործակցել, հետևել և (կորոնավիրուսի վերաբերյալ) տվյալներ փոխանցել միմյանց»,- ասվում է հայտարարության մեջ:
G7-ի երկրների առողջապահության նախարարների կարծիքով, միասնությունը կօգնի հաղթահարել այս արագ զարգացող իրավիճակը։