Հազվագյուտ հիվանդությամբ 22-ամյա բրիտանուհին ապրում է ութամյա երեխայի մարմնում
copy image url

Հազվագյուտ հիվանդությամբ 22-ամյա բրիտանուհին ապրում է ութամյա երեխայի մարմնում

Ավելին 3 տարի առաջ - 19:30 17-12-2021

22 տարեկան անգլուհի Շոնա Ռեյը «մնացել» է ութամյա երեխայի մարմնի մեջ, գրում է LADBible-ը։

Վեց ամսականում Շոնայի մոտ գլխուղեղի քաղցկեղի հազվագյուտ տեսակ է ախտորոշվել։ Բուժումը հաջող ընթացք է ունեցել, սակայն դեղերի և քիմիաթերապիայի ընթացքի պատճառով տուժել է Ռեյի հիպոֆիզի գեղձը․ արդյունքում նա դադարել է աճել:

«Ես 22-ամյա կին եմ՝ ութ տարեկան երեխայի մարմնի մեջ բանտարկված։ Իմ հիպոֆիզի գեղձն է վնասված»,- իր վիճակը մեկնաբանում է բրիտանուհին։

Ինչպես պատմում է աղջիկը, արտաքին տեսքի պատճառով հաճախ է խնդիրներ ունենում։ Օրինակ, Ռեյին թույլ չեն տալիս բարեր մտնել, ալկոհոլ չեն վաճառում առանց փաստաթղթերի, և պարզապես խեթ հայացքով են նայում, երբ իմանում են նրա իրական տարիքը:

«Չնայած նրան, որ ես ֆիզիկապես չեմ կարող մեծանալ, ես շատ եմ ուզում, որ ինձ վերաբերվեն ինչպես չափահասի», - դժգոհում է Շոնան։

Շոնայից ավելի շատ անհանգստանում է նրա մայրը, որը հազիվ է զսպում արցունքները․ տեսնելով, թե որքան դժվար է դստեր համար։

«Նա ստիպված է ապրել այդպես: Այն ամենը, ինչ ես կարող եմ անել, նրան պաշտպանելն է»,- ասում է կինը: