Վրաստանում տաքսու վարորդներից գումար պահանջելու պատճառով 9 մարդ է ձերբակալվել

Արտաքին 3 տարի առաջ - 19:08 15-12-2021

Այսօր Թբիլիսիում լայնածավալ հատուկ գործողության արդյունքում բերման են ենթարկվել ինը անձինք, որոնք մեղադրվում են գողական համայնքի անդամակցության եւ գործունեությանն աջակցելու մեջ։ Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում հայտնել է Վրաստանի ՆԳՆ Քրեական ոստիկանության վարչության տնօրեն Մամուկա Չելիձեն։

Հետաքննության տվյալներով՝ ձերբակալվածները գործել են արտերկրում գտնվող «օրենքով գողի» անունից։ Նրա անունից 2021 թվականի մայիսից նրանք կազմակերպել են ընդհանուր դրամահավաք՝ Թբիլիսիի միջազգային օդանավակայանում աշխատող անհատ տաքսու վարորդներին պարտադրելով իրենց վաստակածի կեսը տալ։

«Նովոստի-Գրուզիա» գործակալության փոխանցմամբ՝ վարորդներին, ովքեր հրաժարվել են մասնակցել հանցավոր սխեմային և գումար վճարել, արգելվել է աշխատել հարակից տարածքում՝ ահաբեկման և սպառնալիքների միջոցով։

Վրաստանի ՆԳՆ-ն օպերատիվ կադրեր է հրապարակել, որոնք հաստատում են նշված փաստերը։

Գործով բոլոր ինը մեղադրյալները դատավորի որոշման հիման վրա ձերբակալվել են։ Նրանց մեծ մասը երիտասարդներ են։ Ձերբակալվածներից մեկը 59 տարեկան է, իսկ մյուսները՝ 28-ից 36 տարեկան։

Խուզարկության արդյունքում ոստիկանները առգրավել են համակարգչային տեխնիկա և բջջային հեռախոսներ, որոնց օգնությամբ մեղադրյալները շփվել են միմյանց և արտերկրում գտնվող «օրենքով գողի» հետ։

Ձերբակալվածներին սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում