Վրաստանում պատվաստումների վերաբերյալ կեղծ տեղեկանքներ պատրաստելու մեղադրանքով ձերբակալվել է 7 մարդ: Այս մասին հայտնում է երկրի Պետական անվտանգության ծառայությունը:
Հետաքննության վարկածով՝ չորս ձերբակալվածները 350 եվրոյի դիմաց պատրաստել և Վրաստանի քաղաքացու են հանձնել Pfizer-ի դեղամիջոցով պատվաստվելու վերաբերյալ կեղծ տեղեկանք: Գործով անցնող երեք անձինք 400 լարիի (մոտավորապես 128 դոլար) դիմաց պատրաստել և փոխանցել են Sinopharm-ի դեղամիջոցով պատվաստվելու վերաբերյալ կեղծ փաստաթուղթ: