Հրազդանի կիրճից 23-ամյա տղայի են բերման ենթարկել. նա կոկոաին էր վաճառել Telegram-ով

Ներքին 3 տարի առաջ - 16:28 15-12-2021

Պարեկային ծառայության ոստիկանները թմրամիջոց պահելու և իրացնելու դեպք են բացահայտել։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` Հրազդանի կիրճում շրջայցի ժամանակ ոստիկանները կասկածելի երիտասարդի են նկատել ու թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բերման ենթարկել բաժին:

Պարզվել է, որ բերման ենթարկվածը Արմավիրի մարզի Խորոնք գյուղի բնակիչ է, 23 տարեկան: Նրան խուզարկել են և հայտնաբերել 8 փաթեթ սպիտակ փոշենման զանգված, գաղտնի փականով դանակ, ատրճանակի նմանվող առարկա, որը կրակայրիչ է եղել։

Նախնական տվյալներով՝ հայտնաբերվածը կոկաին է, որը երիտասարդն իրացրել է Telegram-ի միջոցով: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Բերման ենթարկված երիտասարդը ձերբակալվել է:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում