ՔՊ-ն կբոյկոտի նիստը
copy image url

ՔՊ-ն կբոյկոտի նիստը

Ներքին 3 տարի առաջ - 11:19 15-12-2021

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն այսօր խորհրդարանի արտահերթ նիստ է հրավիրել։ Արտահերթի օրակարգում մեկ հարց է՝ «Հայաստան» դաշինքի հեղինակած «Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների մասին» նախագիծը, որով կառավարությունից պահանջում են զերծ մնալ որևէ բանակցությունից, որը կխախտի Սահմանադրությունը, սահմանագծման ու սահմանազատման հարցում չկատարել այնպիսի գործողություններ, որոնք կարող են չեղարկել Արցախի ժողովրդի՝ իր պատմական տարածքում ինքնորոշման իրավունքի երաշխավորված իրացումը և այլն։

Նշենք, որ հերթական նիստերի մեկնարկին դաշինքը որպես հայտարարության տեքստ էր սա ներկայացրել, սակայն խորհրդարանը մերժեց 28 կողմ, 0 դեմ եւ 1 ձեռնպահ ձայնով:

Hraparak.am-ը հայտնում է, որ իշխող խմբակցությունն այսօր էլ կբոյկոտի նիստը, այս մասին խմբակցությանը հրահանգ է իջեցվել երեկվա նիստի ընթացքում, եւ, ըստ էության, նիստը կտապալվի:

Ամենից շատ դիտված