Չինաստանը արձակել է Tianlian II նոր արբանյակը

Արտաքին 3 տարի առաջ - 21:51 14-12-2021

Չինաստանում այսօր՝ դեկտեմբերի 14-ին, նոր արբանյակը՝ Tianlian II-ը, հաջողությամբ արձակվել և ուղեծիր է դուրս եկել: հայտնում է Xinhua-ն։

Արբանյակն արձակվել է Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Սիչուան նահանգի Սիչանգ տիեզերակայանից:

Արձակումը տեղի է ունեցել Պեկինի ժամանակով ժամը 00:09-ին՝ Long March-3B արձակման մեքենայի միջոցով:

Tianlian II շարքի արբանյակները նախատեսված են առաքելության կառավարման կենտրոնի տիեզերակայանի և Շենչժոու առաքելությունների տիեզերանավի միջև անխափան հաղորդակցության համար:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված