Ն․ Սամսոնյանը պատրաստվում էր գնալ հարցաքննության, բայց նրան խայտառակ ձևով բռնում են՝ իբր քննիչին ներկայացնելու համար. Մելիքյան
copy image url

Ն․ Սամսոնյանը պատրաստվում էր գնալ հարցաքննության, բայց նրան խայտառակ ձևով բռնում են՝ իբր քննիչին ներկայացնելու համար. Մելիքյան

Ներքին 3 տարի առաջ - 13:57 14-12-2021

Ինչ-որ մեկը Սամսոնյանի դեմ հաղորդում է տալիս հանցագործության մասին՝ «ծանր վիրավորանքի» հակաիրավական հանցակազմով, ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով Նարեկ Սամսոնյանին բերման ենթարկելուն:

«Քննիչը երեկ զանգում է և ժամ է պայմանավորվում, որ Սամսոնյանը ներկայանա հարցաքննության։

Զանգից հետո Սամսոնյանն այդ մասին հրապարակավ հայտնում է ֆեյսբուքյան էջում (հետևաբար խուսափելու հավանականությունը 0-ական է)։

Այսօր ժամը 11:25-ի սահմաններում Սամսոնյանը տնից դուրս է գալիս, որ ուղևորվի քննչական։

Սամսոնյանին խայտառակ ու ցուցադրական ձևով, մի քանի տասնյակ ոստիկանով բռնում են՝ իբր քննիչին ներկայացնելու համար։ Այն քննիչին, որի մոտ նա հենց այդ պահին ուղևորվում էր։

Սա է ողջ պատմությունը։ Դեռ ոստիկանությունում ենք։ Խուզարկություն են անում (անհասկանալի է՝ ինչ են փնտրում), որ հանձնեն քննիչին»,- գրել է Մելիքյանը:

Ամենից շատ դիտված