Միսս Տիեզերք․ Նիգերիայի մասնակիցն աչքի է ընկել լավագույն տարազով
copy image url

Միսս Տիեզերք․ Նիգերիայի մասնակիցն աչքի է ընկել լավագույն տարազով

Ավելին 3 տարի առաջ - 21:33 13-12-2021

Միսս Նիգերիա Մարիստելլա Օկպալան արժանացել է «Միսս Տիեզերք 2021» մրցույթի հատուկ մրցանակի՝ լավագույն ազգային տարազի համար։ Սոցցանցերում հայտնվել են աղջկա լուսանկարները։

Օկպալան ներկայացրել է կանանց և երեխաների իրավունքների համար իր պայքարով հայտնի Mmanwa ցեղի ոճով հագուստ:

Հագուստի հեղինակը երիտասարդ ֆիլիպինցի դիզայներ Քենի Գասպերն է։

Հիշեցնենք, որ «Միսս Տիեզերք 2021» մրցույթն անցկացվել է Իսրայելի Էյլաթ քաղաքում։ Հաղթող է ճանաչվել Հնդկաստանի ներկայացուցիչ Հարնաազ Սանդհուն։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված