Հանրային տրանսպորտի` վաղ առավոտից բոյկոտ հայտարարած վարորդները համաձայնության են եկել Երևանի քաղաքապետարանի հետ և կամաց-կամաց վերադառնում են բնականոն աշխատանքի։
Վարորդները համաձայնության եկան Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Էդգար Գալստյանի հետ։
Վարորդներից մեկը շեշտեց․ «Մենք պահանջում էինք, որ ԿԱՍԿՈ ապահովագրություն ունենանք, քանի որ նոր մեքենաների մասերը շատ թանկ են։ Բացի այդ, աշխատանքային պայմանների վերանայում էինք ուզում։ Հիմա ասացին, որ մեր խնդիրները կլուծվեն` աշխատավարձը կբարձրանա, մյուս պահանջներն էլ կվերանայեն»։
Հանրային տրանսպորտի վարորդները հայտնեցին, որ իրենց խոստացել են` 2 օրվա ընթացքում բոլոր խնդիրներին լուծում տալ։