ՀՀ տարածքում դեկտեմբերի 13-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ
copy image url

ՀՀ տարածքում դեկտեմբերի 13-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ

Ներքին 3 տարի առաջ - 10:35 13-12-2021

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 13-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։

«Գիշերը և առավոտյան ժամերին լեռնային և նախալեռնային գոտիներում ճանապարհները կպատվեն մերկասառույցով, Արարատյան դաշտում առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Դեկտեմբերի 17-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:

Տեղեկացվում է, որ քամին հարավ-արևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Ամենից շատ դիտված