«Ինձ մեղադրում են Յուշչենկոյի հետ բաղնիք գնալու մեջ». Սաակաշվիլի
copy image url

«Ինձ մեղադրում են Յուշչենկոյի հետ բաղնիք գնալու մեջ». Սաակաշվիլի

Արտաքին 3 տարի առաջ - 11:12 10-12-2021

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որը հայրենիքում մեղադրվում է բյուջետային միջոցների յուրացման մեջ, ուկրաինական NV պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ ծիծաղելի է համարում իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները։ Նրա գործում, մասնավորապես, հիշատակվում է Ուկրաինայի նախկին ղեկավար Վիկտոր Յուշչենկոյի հետ բաղնիք գնալը և ամերիկացի քաղաքական գործիչ Հիլարի Քլինթոնի թեյ հյուրասիրելը։

«Իմ դատավարություններն ու մեղադրանքներն այնքան ծիծաղելի են, որ դժվարանում եմ լրջորեն քննարկել դրանք: Կարծում եմ, այս գործերը կարելիս չէին մտածել, որ ես անձամբ ներկա եմ լինելու դատավարությանը: Օրինակ, յուրացման մեկ մեղադրանքում Յուշչենկոյի հետ ծծմբային բաղնիք գնալու փաստն է ներառված, ինչպես նաև Հիլարի Քլինթոնին թեյ հյուրասիրելը»,- ընդգծել է Սաակաշվիլին։

Նա նաև ասել է, որ չի ափսոսում Վրաստան վերադառնալու համար, քանի որ իր ժամանումը համախմբել է երկրի ընդդիմադիր ուժերին։ «Ընտրությունները մեզնից գողացան, դա հասկանալի է։ Բայց բոլորը գիտեն, որ բոլոր մեծ քաղաքներում հաղթել են ընդդիմադիր ուժերը։ Իրավիճակը չի հանդարտվում, և մենք գնում ենք դեպի հաղթանակ։ Շատ նոր մարդիկ են մտել քաղաքականություն»,- հավելել է նա։

Ամենից շատ դիտված