Բելառուսի պատվիրակությունը ժամանել է Ղրիմ՝ մասնակցելու Լիվադիայի ֆորումի նիստին։ Այս մասին հայտարարել է «Ղրիմի բելառուսներ» տարածաշրջանային ազգային-մշակութային ինքնավարության ղեկավար Ռոման Չեգրինեցը։
«Պատվիրակությունը ժամանել է Ղրիմ։ Այն բաղկացած է հինգ հոգուց։ Այսօր նրանք կայցելեն բելառուս բանաստեղծ Մաքսիմ Բոգդանովիչի գերեզմանը Յալթայում, իսկ վաղը կմասնակցեն Լիվադիայի ֆորումի նիստին»,- նշել է նա։
Չեգրինեցը նշել է, որ պատվիրակության կազմում են «Բելայա Ռուս» հասարակական միավորման փոխնախագահ Ալեքսանդր Շատկոն, քաղաքագետ Ալեքսեյ Ձերմանտը, Սահմանադրական հանձնաժողովի անդամ, քաղաքական մեկնաբան Ալեքսանդր Շպակովսկին, «Միություն» քաղաքական կուսակցության կազմկոմիտեի նախագահ Սերգեյ Լուշչը և Բելառուսի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի վերլուծաբան Ալեքսեյ Ավդոնինը։