Ուկրաինական բանակը մինչև այս տարեվերջ պետք է մտնի Ղրիմ. Ուկրաինայի ռազմական հետախուզություն
copy image url

Ուկրաինական բանակը մինչև այս տարեվերջ պետք է մտնի Ղրիմ. Ուկրաինայի ռազմական հետախուզություն

Արտաքին 2 տարի առաջ - 18:15 24-05-2022
Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության պետ Կիրիլ Բուդանովը կարծում է, որ պատերազմի ակտիվ փուլը («մոտավորապես այն մակարդակի մարտեր, որոնք տեղի են ունենում հիմա», բացատրել է նա) կավարտվի մինչև այս տարվա վերջ, և նույն այդ ժամանակաընթացքում ուկրաինական բանակը ոչ միայն կազատի փետրվարի 24-ից օկուպացված տարածքները, այլև Կիևի վերահսկողության տակ կվերադարձնի Դոնբասի ինքնահռչակ հանրապետությունների տարածքները և կմտնի Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմի տարածք։

«Մինչև տարեվերջ մենք պետք է առնվազն մտնենք Ղրիմի տարածք»,- ասել է հետախույզը։ Նրա խոսքով, Ռուսաստանի ռեսուրսները կբավարարեն շարունակելու պատերազմը 12 ամիս։