Ալեն Սիմոնյանը հանդիպել է գերիների ու անհետ կորածների հարազատների ներկայացուցիչների հետ
copy image url

Ալեն Սիմոնյանը հանդիպել է գերիների ու անհետ կորածների հարազատների ներկայացուցիչների հետ

Ներքին 3 տարի առաջ - 21:57 08-12-2021

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր հանդիպել է գերիների ու անհետ կորածների հարազատների 10 ներկայացուցչի հետ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Սիմոնյանի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը։

«Հանդիպումը սկսվել է ժամը 19։30-ին, ավարտվել՝ 20։30-ին։ Գերիների և անհետ կորածների հարազատները ներկայացրել են իրենց հարցերը և զրուցել առկա խնդիրների վերաբերյալ»,- հայտնեց Խաչատրյանը։

Հիշեցնենք` դեկտեմբերի 7-ին համացանցում հայտնվեց Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ գաղտնի նկարահանված մի տեսանյութ, որում ԱԺ նախագահը հայտարարում է` գերիների ծնողներն էլ գիտեն, որ իրենց որդիները դասալքություն են արել։